ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում իրականացվել են փոփոխություններ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

Ըստ այդմ՝

Կարգավորվել է մանկատան այն շրջանավարտների և սաների բնակարանային ապահովման հարցը, ովքեր ձեռք են բերել բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չեն ավարտել կամ ԲԳՎ ստանալու համար դիմել են սահմանված ժամկետի ավարտից հետո։

Բարձրացել է բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը․ 6,3 մլն դրամի փոխարեն այն կազմում է 8,7 մլն դրամ։

Նշենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ գործողության վերջնաժամկետը՝ 2027 թվականի հուլիսի 1-ը։