Ավստրիայի իշխանությունները չորս ռուս դիվանագետի հայտարարել են պերսոնա նոն գրատա։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ավստրիայի ԱԳՆ հայտարարությանը։

«Հիմնվելով ավստրիական անվտանգության մարմինների եզրակացությունների վրա՝ Ավստրիայի ԱԳՆ-ն միջոցներ է ձեռնարկել Վիեննայում գտնվող չորս ռուս դիվանագետների նկատմամբ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ պատճառը դիվանագետների գործողություններն էին, որոնք ավստրիական կողմը համարել է անհամատեղելի նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ։