Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Վարշավայի անվտանգության ֆորումի, ինչպես նաև լեհական առաջատար ուղեղային կենտրոնների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի՝ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ հանդիպման ընթացքում կարևորվել է լեհական կողմի բարձր մակարդակի մասնակցությունը 2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջազգային չորրորդ համաժողովին։

ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսիի, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկու և Լեհաստանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի նախագահ Մալգոժատա Բոնիկովսկայի հետ։

Անդրադարձ է կատարվել՝

«Երևանյան երկխոսության» և Վարշավայի անվտանգության ֆորումի միջև համագործակցության խորացմանը,

լեհական առաջատար ուղեղային կենտրոնների հետ համագործակցության ընդլայնմանը,

արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի շուրջ համատեղ միջոցառումների, պանելային քննարկումների և կլոր սեղանների կազմակերպմանը։