Հնդկաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունել է անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունները։
«Մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի կայուն խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը միանգամայն հստակ է․ վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով», - հայտարարել է նախարարը։





























