Փարիզից արևմուտք գտնվող Իվելին դեպարտամենտի Տրապ քաղաքում մի տղամարդ ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների վրա, հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։

Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը ստացել են ծանր վնասվածքներ։

Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ոստիկանությունը կրակողին ձերբակալել է Կուանյեր կոմունայում (Ռամբույեի շրջան)։