ԱԺ ՔՊ–ական պատգամավոր 26–ամյա Միքայել Խաչատրյանը իր թանկարժեք մեքենան ձեռք է բերել վարկով։ Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 23–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում։
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ այդքան երիտասարդ տարիքում բավականին թանկարժեք ավտոմեքենա ունի, որը նաև իր հայտարարագրում է նշված, նա պատասխանեց. «Դուք էլ նշեցիք արդեն, որ հայտարարագրում կա մեքենան, վարկային միջոցներով եմ ձեռք բերե, նաև աշխատավարձի միջոցներով։ ԴԵթե պետք է՝ վարկային պայմանագիրը կարող եմ ուղարկել, տեսնեք»։





























