Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 270 զինծառայողի, փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 270 գերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Բացի այդ, տեղի է ունեցել նաև քաղաքացիական անձանց փոխանակում՝ «յոթը յոթի դիմաց» բանաձևով, ավելի վաղ հայտնել էին Ռուսաստանում և Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով լիազորները։

Նախօրեին կողմերն իրականացրել էին զոհվածների մարմինների փոխանակում։ Ռուսաստանը փոխանցել էր 252 մարմին, Ուկրաինան՝ 25։

2026 թվականի սկզբից Ռուսաստանը և Ուկրաինան արդեն իրականացրել են ռազմագերիների 18 փոխանակում, նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին՝ «103-ը 103-ի դիմաց» բանաձևով։