ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական դիզվառելիքով առաջին լցանավն ուղարկվել է ԱՄՆ։
«Կարծես թե Էներգետիկայի նախարարությունից արդեն հաղորդագրություններ էին եղել այն մասին, որ առաջին լցանավը, ըստ էության, արդեն ուղևորվել է իր հասցեատերերի, իր գնորդների մոտ, և հետագայում դրանք (մատակարարումները) կանոնավոր կերպով կշարունակվեն», — նշել է Պեսկովը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։
Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե ինչպես է ընթանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը և երբ են սպասվում առաջին առաքումները։




























