Ամերիկյան Microsoft  ընկերությունը  որոշ ժամանակ անց վաճառքի  կհանի  80 դյույմ անկյունագծով «պլանշետային համակարգիչներ»: Այդ մասին  Wired –ին տված հարցազրույցում ասել է ընկերության փոխնախագահ Ֆրենկ Շոուն:

Նա նշել է, որ նման սարքի նախատիպն արդեն  կախված է ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերի աշխատասենյակում: «Պլանշետը» փոխարինում է բջջային հեռախոսին, նոթատետրին եւ գրառումների տախտակին: Ընկերության տնօրենը նաեւ նրա միջոցով է ստուգում էլեկտրոնային փոստը:

«Պլանշետը» շուտով վաճառքի կհանվի, նրա գինն առայժմ չի բացահայտվում: