ԱՄՆ Skapion ստարտափը ներկայացրել է նոր ՀՕՊ համակարգ, որն ի վիճակի է միաժամանակ որսալ մեծ թվով ԱԹՍ-ներ։ Ընկերությունը իր մշակումը ներկայացնում է որպես «աշխարհում առաջինը»։
Թվերով դա մոտավորապես այսպես է․ զանգվածային հարձակման դեպքում մինչև 100 անօդաչու կխոցվի 97% հավանականությամբ։ Սակայն կա մեկ վերապահում․ հայտարարված ցուցանիշները դեռևս չեն հաստատվել իրական մարտական փորձարկումներով։
Դրոնների խմբերի դեմ պայքարի նոր մարտավարության հիմքում ընկած է այսպես կոչված «շատերը՝ շատերի դեմ» ճարտարապետությունը, հաղորդում է Տեխկուլտ-ը։ Այս մոտեցման դեպքում մի քանի որսացող սարքեր միաժամանակ գործում են մի քանի թիրախների դեմ։ Արհեստական բանականության օգնությամբ համակարգը միավորում է սեփական սենսորներից և հայտնաբերման այլ համակարգերից ստացվող տեղեկատվությունը, ինչը հնարավորություն է տալիս առանձնացնել առաջնահերթ թիրախները և դրանք իրական ժամանակում բաշխել որսացող սարքերի միջև։
Skapion-ն ի վիճակի է աշխատել ինչպես օպերատորի վերահսկողությամբ, այնպես էլ ինքնավար։ Այն նաև կարելի է ինտեգրել գործող կառավարման համակարգերի և ԱԹՍ-ների դեմ պայքարի այլ միջոցների հետ։
Թիրախների խոցումը կատարվում է բացառապես կինետիկ եղանակով, ինչը հատկապես արդիական է կապի ալիքներից չկախված ինքնավար անօդաչուների դեմ պայքարում։ Համակարգն ապահովում է շրջանաձև պաշտպանություն և կտեղադրվի ցամաքային ու ծովային հարթակների վրա։ Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Skapion-ը հնարավորություն է տալիս թանկարժեք ՀՕՊ միջոցները չծախսել էժան անօդաչուների վրա։




























