Նիդեռլանդներում պատրաստվում են նոր սուպերմեքենայի` «Sarthe»-ի թողարկմանը, որն արտադրում է հոլանդական «Vencer» ոչ մեծ ընկերությունը:

Ինչպես հաղորդում է  NEWSru.com-ը,  բոլոր ավտոմեքենաները ձեռքով են հավաքվելու: Նախագծվող ավտոմեքենայի մասին շատ բան հայտնի չէ: «Sarthe»-ը կունենա V8 շարժիչ` 510 ձիաուժ հզորությամբ:  Մինչեւ 100 կմ/ժամ արագություն բացելու համար 1390 կգ կշռող մոդելին հարկավոր է 3,8 վայրկյան: Առավելագույն  արագությունը 326 կմ/ժամ է:

Այն թողարկվելու է սահմանափակ քանակությամբ, գինը դեռ հայտնի չէ: