Թերթը գրում է, որ չնայած Հանրապետական կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ով որտեղ է նշանակվելու, բայց առանձին պորտֆելներ արդեն կոնկրետ հասցեատերեր ունեն:
Օրինակ` առողջապահության նախարարի պաշտոնին հավակնող ՀՀԿ-ական երկու թեկնածու կար` Արա Բաբլոյանը եւ Դերենիկ Դումանյանը: Մեր աղբյուրների վկայությամբ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն արդեն վերջնականապես որոշել է նախարար «կարգել» Արա Բաբլոյանին:




























