Չինաստանի և Ադրբեջանի հետ սահմանին գտնվող անցակետերի թողունակությունը վերջին վեց տարում աճել է գրեթե 5 անգամ։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, փոխվարչապետի պաշտոնի թեկնածու Անդրեյ Նիկիտինը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Հիմնական ուղղություններով թողունակությունը բազմակի աճել է. Չինաստանի հետ՝ 4,7 անգամ, Մոնղոլիայի հետ՝ 2,4 անգամ, Ղազախստանի հետ՝ 1,1 անգամ, Ադրբեջանի հետ՝ հինգ անգամ, սա մեր Հյուսիս-Հարավ միջանցքն է, Վրաստանի հետ՝ երկու անգամ»,- նշել է նա։




























