Վրաստանում անօրինական ներգաղթյալների դեմ հերթական ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 48 օտարերկրացի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ձերբակալվածների թվում են Թուրքիայի, Կուբայի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Վիետնամի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ, հայտնել են ՆԳՆ-ից։

Անօրինական ներգաղթյալներին հայտնաբերել են ռեստորաններում, հյուրանոցներում և այլ հաստատություններում իրականացված միգրացիոն ստուգումների արդյունքում։

Տարվա սկզբից Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3000 օտարերկրացի, ինչը գրեթե 2,5 անգամ ավելի է, քան ամբողջ 2025 թվականի ընթացքում։