Ադրբեջանցի Իբադ Հուսեյնովը Վրաստանի օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է երկիր ժամանելուց հետո։
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, նա Վրաստան էր ժամանել հոկտեմբերի 23-ին նախատեսված միջոցառմանը մասնակցելու համար։ Օդանավակայանում նրան հայտնել են, որ իր մուտքը երկիր արգելված է։
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան միջամտությունից հետո Իբադ Հուսեյնովն ազատ է արձակվել։
Հուսեյնովի պնդմամբ՝ 1993 թվականի հունիսին հենց ինքն է սպանել Մոնթե Մելքոնյանին։




























