Ադրբեջանում Ալիևի ռեժիմը շարունակում է հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ բռնաճնշումների իր քաղաքականությունը։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցությունից պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն։
«Արգելքի դեմ բողոքողներին ձերբակալում են։ Նրանք, ովքեր հայտնում են այդ բռնաճնշումների մասին, լռեցվում են խոշտանգումների սպառնալիքներով։ Նարդարան գյուղում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի համար ևս 88 մարդու ձերբակալության պայմաններում ամբողջ երկրում ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 500-ը։ Լուրջ մտահոգություն է առաջացնում այդ մարդկանց գտնվելու վայրը, որոնց ոստիկանությունը տարել է գործողության ընթացքում։
Amnesty International-ը նույնպես ուղիղ հայտարարել է, որ Ադրբեջանում հիջաբ կրելու արգելքը պետք է դադարեցվի։
Ինչպես ես ընդդիմանում եմ թուրքական հասարակության նկատմամբ անարդարությանը, այնպես էլ շարունակելու եմ հակազդել ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ անարդարությանը և ճնշմանը։ Մարդու իրավունքները չունեն ազգություն, կրոն կամ երկիր։
Ալիևի ռեժիմը պետք է հրաժարվի այդ տոտալիտար գործելակերպերից և մարդու իրավունքները խախտող ճնշման բոլոր ձևերից։ Ադրբեջանցի ժողովուրդն արժանի է ազատության, արդարության և մարդկային արժանապատվությանն արժանի կառավարության»,- նշել է պատգամավորը։




























