Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը ծրագրեր ունի Արևմտյան ափում խոշոր գործողություն անցկացնելու՝ 1967 թվականին Իսրայելի կողմից այս տարածքի գրավումից ի վեր ամենամասշտաբայինը, հաղորդում է The Times of Israel-ը։

Նա նշել է, որ Իսրայելը «կոչնչացնի» Հեբրոնի այն թաղամասը, որտեղ ծնվել են այսօրվա Արևմտյան ափում հրաձգություն իրականացրած զինյալները:

«Առաջին հերթին մենք կգործենք՝ այդ վայրը ավերելու համար»,- նշել է Նեթանյահուն։

Նա հայտնել է, որ Իսրայելը կքանդի նաև «Արևմտյան ափի ճանապարհների երկայնքով առանց թույլտվության կառուցված» տները։