Մենք զրուցել ենք նախագահ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիտքոֆի և Ջարեդ Քուշների հետ և քննարկել ենք Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպումների արդյունքները, ինչպես նաև այն հարցը, թե ինչպես նոյեմբերին դիվանագիտության մեջ հասնել առաջընթացի: Դրա մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պայմանավորվել ենք եռակողմ հանդիպում անցկացնել՝ Ուկրաինա, Ամերիկա և Ռուսաստան, թիմերի մակարդակով։ Ծրագրում ենք հանդիպել նոյեմբերի առաջին կեսին։ Մենք պատրաստ ենք հանդիպել ցանկացած օր, նույնիսկ վաղը։ Բայց ամեն ինչ կախված է ռուսներից։ Մենք հոկտեմբերին էլ էինք եռակողմ հանդիպման սպասում։ Բայց դա տեղի չունեցավ, որովհետև ռուսները հերթական պատճառը հորինեցին, որպեսզի չհանդիպեն։
Այժմ մեզ բոլորիս պետք է կենտրոնանալ նրա վրա, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան Ամերիկայի, Եվրոպայի և մեր բոլոր գործընկերների հետ միասին։ Կարո՞ղ են դրանք տեղի ունենալ առանց Ամերիկայի կամ Ռուսաստանի վրա առանց ամերիկյան ճնշման։ Հավանաբար՝ ոչ։ Հենց այդ պատճառով էլ մենք մեծ հույս ունենք, որ Ամերիկան այս հարցը կշարունակի առաջնահերթ պահել բոլոր մակարդակներում։ Եվ մեզ պետք է տեխնիկական մակարդակի եռակողմ բանակցություններից անցնել առաջնորդների հանդիպման։ Առանցքային հարցերը կարելի է լուծել միայն այդ մակարդակում»,- նշել է նա։




























