Starlink-ի և Starshield-ի արագության սահմանափակումները դեռևս գործում են, արագությունը չեն վերականգնել, իսկ ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար նախատեսված հակահրթիռների մատակարարումները դեռևս ուշանում են։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք սպասում ենք հակահրթիռներին, որոնց վերաբերյալ արդեն պայմանավորվածություն կար։ Բայց դրանք մինչ օրս չեն հասել։ Դա խնդիր է, որովհետև ռուսները գրեթե ամեն օր հարձակվում են մեզ վրա։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք շարունակում ենք բավականին հաջող գործողություններ իրականացնել ճակատում։ Մենք շարունակում ենք պահել պաշտպանությունը։ Ավելի դժվար է դարձել՝ մասամբ Starlink-ի և Starshield-ի նկատմամբ քաղաքականության և արագության սահմանափակման պատճառով։ Բայց մեր ճակատային գիծը շարունակում է պահպանվել»,- նշել է նա։