Արաբական Միացյալ Էմիրությունների Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ լցանավերից մեկից տեղի ունեցած նավթի արտահոսքը հասել է Ումմ ալ-Քուվեյնի լողափերին, հայտնում են լրատվամիջոցները։
Բոլոր լողափերն ու առափնյա գոտիները փակ կմնան, քանի դեռ իշխանությունները գնահատում են հետևանքները և ձեռնարկում անհրաժեշտ միջոցները։
Նախարարությունից հայտնել են, որ Ումմ ալ-Քուվեյնում, Շարժայում և Աջմանում արձանագրված անսովոր հոտերը կապված են նավթի արտահոսքի հետ, սակայն բնակիչների առողջության համար վտանգ չեն ներկայացնում։
Իշխանությունները խստորեն խորհուրդ են տալիս խուսափել տուժած տարածքներից և հետևել պաշտոնական ցուցումներին։




























