Դոնալդ Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարության մասին:

Դիտարկմանը, թե Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, թե «միանգամայն հստակ» է, որ այս հանգստյան օրերին հարված կհասցվի Իրանին, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Կարծում եմ՝ նա ազդեցիկ մարդ է: Ես դրա մասին ոչինչ չգիտեմ»:

Ավելի ուշ նա հայտարարել է, որ «Իրանի հարցը վերջացած է»:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը չէր բացառել, որ ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կարող է հարված հասցնել Իրանին։