ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ձգձգվող հակամարտության և Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ վառելիքի թանկացման պայմաններում կարող է նոր ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, հաղորդում է Reuters-ը։

«Գուցե մենք ևս մեկ փոքր «Էպիկական ցասում» գործողություն իրականացնենք»,— ուրբաթ օրը հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում կայացած հանրահավաքի ժամանակ։ Ամերիկայի նախագահն այլ մանրամասներ չի հայտնել։

«Էպիկական ցասումը» Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության անվանումն է։

Ավելի վաղ՝ նույն օրը, Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնը կարող է արագ ավարտին հասցնել պատերազմը, սակայն կասկած էր հայտնել՝ արժե՞ արդյոք ձգտել հակամարտության շուտափույթ հանգուցալուծման, թե՞ թողնել, որ այն աստիճանաբար մարի։

Վերջին ամիսներին ԱՄՆ նախագահը բազմիցս փոխել է պատերազմի նպատակների ձևակերպումներն ու ավարտի ժամկետները։ Հոկտեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հարվածներ չի հասցնի Իրանին մինչև միջանկյալ ընտրությունները, որոնց արդյունքում պարզ կդառնա, թե որ կուսակցությունն է վերահսկելու Կոնգրեսը։