Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ երկրում գնաճի և ապրուստի թանկացման պայմաններում Լոնդոնը կրկնապատկում է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համար գործադրվող դիվանագիտական ջանքերը։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում։

«Ապրուստի թանկացումն այսօր Մեծ Բրիտանիայի քաղաքացիների գլխավոր խնդիրն է»,— նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ բրիտանական իշխանությունները հասկանում են, որ Իրանի հետ պատերազմի հետևանքով թանկանում են էներգակիրներն ու սննդամթերքը, ինչն էլ իր հերթին արագացնում է գնաճը։

Միլիբենդն ընդգծել է, որ իր պարտքն է համարում անել հնարավոր ամեն ինչ այս հակամարտությանը վերջ դնելու համար. ըստ նրա՝ պատերազմը չափազանց երկար է ձգվում և արդեն հասցրել է մեծ վնաս պատճառել բրիտանացիներին։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ սա դեռ երկար շարունակվի»,— հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարարը։

Նա նաև հայտնել է, որ այժմ Ստամբուլում է՝ եվրոպական և մերձավորարևելյան երկրների արտգործնախարարների հետ։ Բանակցությունների նպատակն է հասնել պատերազմի վերջնական դադարեցմանը և թեթևացնել բրիտանական ընտանիքների ֆինանսական բեռը։