«Աերոֆլոտ» ավիաընկերության Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայից։
Ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնում են, որ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները վերսկսել են բնականոն աշխատանքը, սակայն չվացուցակում զանգվածային խափանումները շարունակվում են․ հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 200 չվերթ։
Միաժամանակ մամուլում ակտիվորեն քննարկվում է նախօրեին ցերեկը տեղի ունեցած աննախադեպ անօդաչու հարձակումը, որի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանից ստիպված են եղել շտապ տարհանել ուղևորներին, իսկ տասնյակ ինքնաթիռներ հարկադիր վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններում։




























