ԱՄՆ նախկինի պետ վճռականորեն աջակցում է Nabucco գազատարի շինարարությանը, չնայած այն լքել է առաջատար մասնակից` բրիտանական  British Petroleum (BP) ընկերությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը:

Օբամայի աշխատակազմն այն համարում է «չափազանց կարեւոր նախագիծ», ընդգծել է Նուլանդը:  Նա նաեւ նշել է, որ նա դեռ տեղյակ չէ հայտնի չէ BP-ի` նախագծից դուրս գալու որոշման մասին: Ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնի է դարձել, որ British Petroleum-ը հրաժարվել է մասնակցել Nabucco գազատարի նախագծին, որում նա լինելու էր գազի հիմնական մատակարար: Այդ տեղեկատվությունը մայիսի  25-ին հաստատել է BP-ի նավթամշակման եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Իան Քոնը: