Շվեդ երգչուհի Լորինը «Եվրատեսիլ -2012» մրցույթում հաղթողի թիվ մեկ թեկնածուն է: Բրիտանիայի բուքմեյքերական առաջատար William Hill կայքում նրա օգտին մեծաթիվ խաղադրույքներ են արվել:

Շվեդ երգչուհու հաղթանակի օգտին արվող խաղադրույքներն այնքան շատ են, որ ընկերությունը ստիպված է եղել կրճատել մրցանակի չափը: Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկների» համար կանխատեսում են երկրորդ տեղը, երրորդ տեղի հավակնորդներն են Իտալիան ու Սերբիան: Խազադրույքները կընդունվեն նաեւ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում, հայտնումէ BBC-ին:

«Եվրատեսիլ -2012» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 26-ին, նրանց կմասնակցեն 26 երկրի ներկայացուցիչներ: