Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թիմակիցների հետ շրջայց է կատարել Երեւանի Աջափնյակ թաղամասում։
Այցի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ մի քաղաքացու հետ։ Նա տեսնելով Փաշինյանին բորբոքվեց. «Ձեռք չտաս ինձ, ձեռք չտաս իմ ազգին»։
Մեկ այլ տարեց կին էլ Փաշինյանի բարեւին չպատասխանեց եւ արհամարհական անցավ նրա կողքով։
Փաշինյանի բարեւին անգամ մի խանութում չպատասխանեց։ Վարչապետը մի քանի վայրկյան կանգնեց, սակայն տեսնելով որ արձագանք չկա, դուրս եկավ խանութից։




























