ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կժամանի Հայաստան: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը նշել է, որ Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա:
Մասնավորապես Նորվեգիայում նա կմասնակցի առողջապահության թեմայով խորհրդաժողովի, իսկ Երեւանում կլինի հունիսի 4-ին: Այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ: Հայաստանը Կովկասյան առաջին երկրիրն է Քլինթոնի ուղեւորության ցանկում: Այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Վրաստան, ապա` Ադրբեջան, որտեղից կուղեւորվի Թուրքիա` մասնակցելու հակաահաբեկչության թեմայով նախարարական միջազգային խորհրդաժողովի:




























