Ալժիրի հյուսի-արեւմուտքում գտնվող ուսանողական ավանում տեղի է ունեցել պայթյուն: Առողջապահական կառույցների տվյալներով` զոհվել է 7 ուսանող, վիրավորվել` 28:
Պայթյունը որոտացել է ուսանողական ավանի ճաշարանում, որը գտնվում է Թլեմսեն բնակավայրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով AFP-ին: Համալսարանի ներկայացուցչի խոսքով` պայթյունի պատճառ է դարձել ճաշարանի նկուղային հարկում գազի արտահոսքը:




























