ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը կայցելի Սիրիա: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի զեկույցում, որը նա ուղարկել կազմակերպության Անվտանգության խորհրդին:
Ըստ Զեկույցի` Անանը մտացդիր է Սիրիայի իշխանության եւ ընդդիմության հետ քննարկել ` վեց կետից բաղկացած անհապաղ գործողությունների անհրաժեշտության ծրագիրը: Անանի այցելությունը Սիրիա կարող է կայանալ մոտ ժամանակներս, հայտնում է rosbalt.ru-ն:Բացի այդ, Բան Կի-Մունի զեկույցում ասվում է, որ մինչեւ ամսվա վերջ արդեն ամբողջովին ձեւավորված կլինի դիտորդական կորպուսը: Ըստ զեկույցի, միջազգային դիտորդների թիվը, որոնք հետեւում են Սիրիայի իշխանության եւ զինված ընդդիմության միջեւ հրդադադարի ռեժիմի պահպանմանը, մայիսի 25-ի դրությամբ հասել է 271 մարդու ( 43 երկիր):




























