ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է տուժել, հաղորդում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան, Ֆլորիդայի A&M համալսարանի Bragg Memorial Stadium մարզադաշտի մոտակայքում, հայտնել են քաղաքի ոստիկանությունն ու համալսարանի ղեկավարությունը։
Ոստիկանության տվյալներով, 12 տուժածներից 11-ը ստացել են հրազենային վնասվածքներ։ Նրանց թվում են վեց չափահաս և վեց անչափահաս։
Առնվազն երեք մարդ ստացել է ծանր վնասվածքներ, մնացած իննի վիճակը գնահատվում է կայուն, հայտնել են իրավապահները։




























