Բրազիլիայի արեւմուտքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար` բախվել է 5 ավտոբուս: Արդյունքում զոհվել է 6, ավելի քան 200 մարդ տու-ել է, 8-ը` գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` ծանր վիճակում:
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էին լինել եղանակային վատ պայմանները: Մառախուղի պատճառով տեսանելիության վատ պայմաններում ավտոբուսը բախվել է վերամբարձ կռունկի, հայտնում է mir24.tv-ին: Պատահարի հետեւանքով ավոտբուսից դուրս եկած մարդիկ կանգնել են ճանապարհի երթեւեկելի հատվածում, որտեղ էլ նրանց վրաերթի են ենթարկել միանգամից մի քանի ավտոբուսներ:




























