Ռուսաստանը դրական կվերաբերվեր բանակցությունների համար Եվրամիության ներկայացուցչի նշանակմանը, եթե նա իսկապես ձգտեր խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ТАСС-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ պաշտոնում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հնարավոր առաջադրման մասին հարցին։

«Եթե լինի բանակցող, դա լավ է։ Եթե դա լինի բանակցող, որը անկեղծորեն կձգտի նպաստել խաղաղ կարգավորմանը, ապա դա ավելի լավ կլինի», — նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Եվրոպայում քննարկվում էր Ռուսաստանի հետ բանակցությունների համար հատուկ ներկայացուցչի նշանակման գաղափարը։ Հնարավոր թեկնածուների թվում նշվում էին տարբեր եվրոպացի քաղաքական գործիչներ։