Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) կործանիչները կանգնեցրել են թեթև շարժիչով քաղաքացիական ինքնաթիռ, որը մտել էր Ֆլորիդայի Փալմ Բիչի վրայով թռիչքների ժամանակավոր արգելքի գոտի։ Այդ շրջանում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայրը, ասվում է NORAD-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ։
Հրամանատարության տվյալներով, ինքնաթիռը մտել էր թռիչքների ժամանակավոր սահմանափակումների գոտի, որը սահմանվել էր ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչության (FAA) կողմից։
NORAD-ը կոչ է արել օդաչուներին յուրաքանչյուր թռիչքից առաջ ստուգել ավիացիոն անձնակազմի համար նախատեսված ծանուցումները (NOTAM), որտեղ հրապարակվում են թռիչքների սահմանափակումների և պայմանների փոփոխությունների մասին տեղեկություններ, որպեսզի խուսափեն նման միջադեպերից։
Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ կարող են սահմանվել ԱՄՆ նախագահի գտնվելու վայրերում և պահպանվող այլ օբյեկտների շրջաններում։




























