Բալկաններում ԵՄ ոստիկանության առաքելությունը` EULEX-ը, պարզել է Իսրայելում ձերբակալված տասը անձանցից մեկի ինքնությունը, ովքեր առնչություն ունեն Կոսովոյում մարդկանց օրգանների «սեւ» առեւտրի հետ:
Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն` դա Մոշե Խարելն է: Տղամարդն առաջարկել է Թուրքիայի եւ հետխորհրդային երկրների բնակիչներին դառնալ երիկամի դոնոր, խոստանալով նրանց վճարել 20 հազար դոլար: Վիրահատությունները կատարվել են Կոսովոյում ու Ադրբեջանում, ինչից հետո օրգանները վաճառվել են էապես ավելի բարձր գնով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ մայիսի 22-ին ձերբակալվել է 10 մարդ` մարդկանց օրգանների անօրինական առեւտրով զբաղվելու կասկածանքով: Ձերբակալվածների մեջ կան առողջապահության ոլորտի աշխատակիցներ: Նրանք մարդու օրգանների առեւտրով զբաղվող խոշոր միջազգային ցանցի խմբավորումներից մեկի անդամներ են:



























