Սոմալիում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 20-ին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սոմալիի հարցով հատուկ ներկայացուցիչ Ավգուստին Մահիգան, հավելելով, որ քվեարկությանը կմասնակցեն միայն 225-հոգանոց խորհրդարանի անդամները: Նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին Սոմալիի առաջնորդները երկրի ներքաղաքական խնդիրների լուծման նոր պլան էին հաստատել, որը ենթադրում էր առաջիկա մեկ տարվա ընթացքում ընտրությունների անցկացում եւ անարդյունավետ աշխատող ժամանակավոր կառավարության աշխատանքների դադարեցում:
Փաստաթուղթը նախատեսում է նոր Սահմանադրության ընդունում, ինչպես նաեւ Սոմալիում կառավարման ոլորտի եւ անվտանգության ծառայությունների բարեփոխումներ:




























