Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

«Հիմա արդեն հստակ կարող եմ ասել, որ թե՛ Մոսկվայում, թե՛ Պեկինում, թե՛ Վաշինգտոնում սկզբունքորեն պատրաստ են դրա անցկացմանը, և արդեն սկսվել է դրա նախապատրաստությունը», — հայտնել է Ուշակովը։

Ըստ նրա, չինական կողմը բանակցությունների կազմակերպմանը շատ լուրջ է մոտեցել։

ԱԽՏՀ գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18–19-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Եռակողմ հանդիպման հնարավորությունը քննարկվել էր հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունների ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չէր բացառել նման բանակցությունների անցկացումը։

Ավելի վաղ Ուշակովը նշել էր, որ եռակողմ հանդիպման կազմակերպումը մեծապես կախված է նրանից, թե ինչպես կպատրաստվի ԱԽՏՀ գագաթնաժողովը։