Բուլղարիայում աշխատանքից ազատել են Ծարևո համայնքի Իզգրև գյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին այն բանից հետո, երբ նա տեղամաս է եկել հարբած վիճակում, գրում է BNT Novini-ն։
Որոշումն ընդունել է Բուրգասի շրջանային ընտրական հանձնաժողովը՝ ստուգման արդյունքներով, որը սկսվել էր ստացված հեռախոսազանգից հետո։
Հանձնաժողովի տվյալներով, տղամարդը իրեն պահել է ոչ ադեկվատ, անտարբերություն է ցուցաբերել ընտրական գործընթացի նկատմամբ և տեղամասի տարածք ալկոհոլ է բերել։ Ստուգողներրի հետ զրույցի ընթացքում նրա խոսքը նկատելիորեն անհասկանալի էր։
«Ես անձամբ զրուցել եմ տեղամասային հանձնաժողովի նախագահի հետ, որի մոտ նկատվում էին ալկոհոլ օգտագործելու որոշ նշաններ։ Հանձնաժողովի անդամներից մեկը հաստատել է, որ նրա ուղեբեռում կա երկու լիտրանոց գարեջրի շիշ։ Ինքն էլ ընդունել է, որ իսկապես ալկոհոլ է օգտագործել», — հայտնել է Բուրգասի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեորգի Միխովը։
Նախագահի լիազորությունները դադարեցվել են, իսկ նրան տրված վկայականը՝ չեղարկվել։ Նրա փոխարեն նշանակել են հանձնաժողովի նոր ղեկավար և փոխարինել նախագահի տեղակալին։ Իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար հանձնաժողովը դիմել է նաև Բուրգասի ոստիկանությանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Բուլղարիայում նախագահական ընտրություններ են անցկացվում։




























