Իսպանիայում հղիության արհեստական ընդհատում նորմալ իրականացնել չկարողացող բժիշկը ստիպված է լինելու հիվանդին 26 տարի ալիմենտ վճարել:

Ինչպես հայտնում է  MEDdaily.ru, հղում անելով  The Telegraph-ին, այդ գործով հայց էր ներկայացրել մի կին, ով փորձ էր արել արհեստական ընդհատել հղիությունը 2010 թվականի գարնանը: Հղիության ութերորդ շաբաթում կինը դիմել է գինեկոլոգի ծառայությանը, ինչից հետո անցկացվել է իբրեւ թե բարեհաջող վիրահատություն: Երեք ամսից պարզվել է, որ հղիության արհեստական ընդհատում տեղի չի ունեցել: Իսպանուհին վերադարձել է բուժհաստատություն, որպեսզի ընդհատի հղիությունը, սակայն նրան մերժել են (14 շաբաթվանից հետո հղիության ընդհատումն արգելված է): Արդյունքում նա լույս աշխարհ է բերել առողջ որդի: Նրա փաստաբանը խորհուրդ է տվել նրան դիմել դատարան եւ մեղադրանք ներկայացնել բժշկի դեմ:

Մայորկայի դատարանը պարտավորեցրել է բժշկին (նրա անունը գաղտնի է պահվում), իր հաշվին պահել փոքրիկին մինչեւ չափահաս դառնալը: Գինեկոլոգը կնոջը կվճարի 150 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւ ամեն ամիս 978 եվրո, մինչեւ երեխայի 26 տարեկան դառնալը: