Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզելային վառելիք, որքան անհրաժեշտ կլինի ամերիկյան կողմին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ТАСС-ը։
«Անկեղծ ասած, որքան կցանկանան մեր գործընկերները՝ այն ծավալից, որը մենք արտահանելու ենք։ Մենք կարող ենք ամեն ինչ մատակարարել», — ասել է Նովակը՝ պատասխանելով մատակարարումների հնարավոր ծավալների մասին հարցին։
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են նավթամթերքների մատակարարումները։ Ըստ Պուտինի, Մոսկվան հաստատել է նավթ և նավթամթերքներ ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու պատրաստակամությունը։





























