Մոսկվայում աշխատանքներն է ավարտել գիտատեխնիկական եւ առեւտրատնտեսական հարցերով ռուս-սիրիական միջկառվարական հանձնաժողովը: Ինչպես տեղեկացնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ստորագրվել են տարբեր ոլորտներին վերաբերող համաձայնագրեր:
Նիստի ավարտին ստորագրվել է եզրափակիչ արձանագրություն, որում նախանշվում են կարեւոր քայլեր եւ էներգետիկայի, ջերմային արդյունբերության, ժամանակակաից տեխնոլոգիաների եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման ծրագրեր:
Ստորագրվել է նաեւ առանձին համաձայնագիր` երկու երկրներում մշակութային կենտրոններ ստեղծելու մասին:




























