Թուրքական ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են Էրդողանի կառավարության քաղաքականությունը սիրիական ճգնաժամի նկատմամբ` մատնացույց անելով զինված ահաբեկիչների պարտակումը, ովքեր հանցագործություններ են կատարել Սիրիայի խաղաղ բնակիչների եւ զինվորակաների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ֆարուք Լոգօղլուն ասել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը Թուրքիայի կառավարությանը թելադրում է հրաժարվել հակամարտության կողմերից մեկին աջակցելուց:

«Սաադաթ» կուսակցության փոխնախագահ Իլյաս Թանգուջը  անհանգստություն հայտնելով Սիրիայում անկայուն իրավիճակի առումով, հանդես է եկել Սիրիայի ներքին գործերին օտարերկրացիների ցանկացած միջամտության դեմ եւ Էրդողանի կառավարությանը կոչ արել հրաժարվել Սիրիայի բարեկամ ժողովրդին նկատմամբ թշնամական կուրսից:

Իսկ թուրք գրող եւ լրագրող Արսլան Բոլոտն իր հոդվածում նշել է, որ ներկայիս թուրքական կառավարությունն իսլամական պետությունների տրոհման ամերիկյան ծրագրի մեջ առաջատար դեր է խաղում: