Արմավիր համայնքում ընտրությանը մասնակից 13 941 քաղաքացիներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը: Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա նաեւ հայտնել է, որ Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը:

Գավառ համայնքում ընտրությանը մասնակից 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստացել է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը:

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական հաշվարկով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս համայնքի գործող ղեկավար Ղազար Ղազարյանի, ստացել է ձայների 71%-ը։

Նշենք, որ դեռեւս պաշտոնական թվեր չկան։