Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կուրթան (25/27 ընտրատեղամաս) բնակավայրում հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին:

NEWS.am–ի թղթակցի հաղորդմամբ, ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվն այս ընտրատեղամասում 1125 է, քվեարկությանը մասնակցել է 806 ընտրող: Արդյունքում հաղթել է«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Գործարար» կուսակցություն 193

«Հանրապետություն» կուսակցություն 7

«ՔՊ» կուսակցություն 282

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն 320

Անվավեր քվեաթերթիկներ 4