Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավան համայնքում ընտրությանը մասնակցած 13 300 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է 4 681 ձայն կամ քվեների 35,2%-ը։ Այս մասօմ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

ԿԸՀ այս պահին ամփոփած տվյալների համաձայն Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ 40.61 տոկոսով, կամ 4952 ձայնով, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը 2383 ձայն է հավաքել կամ 19.54 տոկոս:

«Շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահած և իրենց քվեն տված բոլոր ընտրողներին, ինչպես նաև մեր թեկնածուին ու թիմին՝ կատարած աշխատանքի համար»,- հավելել է նա։

Ստեփանավանի ավագանու հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցում են չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանը: