Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացրել է Ստեփանավան համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական հաշվարկը, այդ թվում յուրաքանչյուր ուժին բաժին հասնող մանդատները։
Գործարար - 41.38%, 5504 ձայն
Քաղաքացիական պայմանագիր 35.20%, 4681 ձայն
Ուժեղ Հայաստան 19.62% 2609 ձայն
Հանրապետություն 3.41%, 453 ձայն
Մանդատների նախնական բաշխվածությունը`
Գործարար - 9
Քաղաքացիական պայմանագիր - 8
Ուժեղ Հայաստան - 4
Անվավեր 53 քվե։
Նշենք, որ Ստեփանավանում ընտրություններին մասնակցել է 13 299 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի շուրջ 69 տոկոսը։
Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը ՔՊ անդամ է, բայց ՏԻՄ առաջիկա ընտրություններին մասնակցել է «Գործարար» կուսակցության ցուցակով։ Սա նույն կուսակցությունն է, որը, Գորիսում ՔՊ-ի հետ դաշինք կազմելով, Առուշ Առուշանյանին առաջադրել է համայնքապետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ մինչեւ ընտրությունները Արմեն Գրիգորյանը իր տված հարցազրույցներից մեկում բացառել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը:
ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արայիկ Ներսիսյանը։





























