Հորդանանում ձերբակալել են երեք անձի, որոնց կասկածում են Կարաքի շրջանում գտնվող Ալ-Համուդա ուղղափառ եկեղեցու վրա հարձակմանը մասնակցելու մեջ։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է Al-Mamlaka հեռուստաալիքը։
«Անվտանգության ուժերի համատեղ գործողության արդյունքում մասնագիտացված քննչական և օպերատիվ-հարձակողական խմբերը ձերբակալել են երեք ահաբեկչի», — ասվում է հրապարակման տեքստում։
Հորդանանի Հանրային անվտանգության վարչության տվյալներով՝ կասկածյալներին վաղ առավոտյան հայտնաբերել են լքված տանը։ Նրանք հրաժարվել են հանձնվել և կրակ են բացել ուժայինների ուղղությամբ։ Նյութի համաձայն՝ իրավապահները պատասխան կրակ են բացել, որից հետո ձերբակալել են բոլոր երեքին, որոնք վիրավորվել էին։
Ձերբակալության ընթացքում կասկածյալների մոտից առգրավել են հրազեն և զինամթերք, նշվում է հրապարակման մեջ։ Անվտանգության ուժերի աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։





























