ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 24-ին կտրուկ քննադատել է Նորվեգիային այն բանից հետո, երբ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ոչ թե իրեն, այլ մեկ ուրիշին՝ անվանելով այն «զուգարան-երկիր»։
«Անկեղծ ասած, Նորվեգիան աղբ է։ Նորվեգիան իրականում դարձել է զուգարան-երկիր», — հայտարարել է Թրամփը Միչիգանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
ԱՄՆ նախագահի դժգոհության պատճառը դարձել է Նոբելյան կոմիտեի որոշումը, որը մրցանակը հանձնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Նավի Փիլլեյին։ Թրամփը նախկինում հավակնում էր ստանալ այդ պարգևը, սակայն դափնեկիրների թվում չի հայտնվել։
Սպիտակ տան ղեկավարը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ Նորվեգիային չի ների իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակ չշնորհելու համար։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է ստանար ութ մրցանակ՝ իրենց կողմից կարգավորված յուրաքանչյուր հակամարտության համար։ Նա կոմիտեի որոշումը անվանել է Նորվեգիայի վրա չլվացվող բիծ։




























