Նավթի գները երկուշաբթի առավոտյան նվազում են՝ անցած շաբաթվա վերջում գրեթե վերջին վեց ամսվա առավելագույն մակարդակներին աճելուց հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են $114,53 մեկ բարելի դիմաց, ինչը նախորդ առևտրի փակման մակարդակից $2,19-ով (1,88%) ցածր է։ Ուրբաթ օրը դրանք թանկացել էին $3,55-ով (3,14%)՝ հասնելով $116,72 մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է $2,21-ով (2,14%)՝ մինչև $101,06 մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ օրվա նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել է $3,8-ով (3,8%)՝ մինչև $103,27 մեկ բարելի դիմաց։