Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիների) դեմ պայքարող արաբական կոալիցիան, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, հայտարարել է հութիներին պատկանող բալիստիկ հրթիռների հինգ պահեստ և չորս հրթիռային կայանք ոչնչացնելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ կոալիցիան հայտնել է սպառնալիքի աղբյուրները չեզոքացնելու նպատակով Եմենում հութիների օբյեկտների դեմ ռազմական գործողություն իրականացնելու մասին։

«Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է հութիների վերահսկողության տակ գտնվող շրջաններում բալիստիկ հրթիռների հինգ պահեստ և չորս հրթիռային կայանք ոչնչացնելու մասին», — փոխանցում է գործակալությունը։

Հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերից՝ չորս տարվա հարաբերական անդորրից հետո։ Այդ ընթացքում հութիներին հաջողվել է գրավել Կարմիր ծովի ողջ արևմտյան ափը և Բաբ էլ Մանդեբի նեղուցի մերձակա քաղաքները։